Մահափորձ է տեղի ունեցել ԱՄՆ-ի նախկին նախագահ և նախագահի թեկնածու Դոնալդ Թրամփի դեմ՝ Փենսիլվանիայի Բաթլեր քաղաքում նրա նախընտրական հանրահավաքի ժամանակ։ Թրամփի ականջն է վիրվորվել։ Երկու մարդ սպանվել է, այդ թվում՝ կրակողը՝ Փենսիլվանիայի 20-ամյա բնակիչ Թոմաս Մեթյու Քրուքսը։ Ըստ ԶԼՄ-ների, ոճրագործին գնդակահարել է Գաղտնի ծառայության դիպուկահարը։               
 

Հայաստանի անվտանգության ալֆան և օմեգան. Անդրանիկ Թևանյան

Հայաստանի անվտանգության ալֆան և օմեգան. Անդրանիկ Թևանյան
26.11.2022 | 13:34

Հայաստանի կառավարության, խորհրդարանական մեծամասնության, դատաիրավական համակարգի որոշ անդամների, «քաղակԾիվիստների» գործունեությունն ամեն ինչ ասում է։ Այնպես որ, ԱԱԾ արխիվները ոչնչացնեն, չոչնչացնեն, դրանից բան չի փոխվելու։ Բոլորի արածներն աչքներիս առաջ են։


Մեր թշնամիներն ուզում են՝
–Հայաստանը թուլացնել ու ներսից պառակտել՝ հետագայում ոչնչացնելու նպատակով,
– Արցախը տեսնել Ադրբեջանի կազմում (այս դեպքում ռուս խաղաղապահների «հարցերն» ավտոմատ կլուծվեն),
– հայ-ռուսական հարաբերությունների վատացում՝ Գյումրիի ռուսական ռազմաբազայի վերացմամբ,
– մեր տարածաշրջանում ռուսական գործոնը փոխարինել թուրքականով։
Այս բոլոր ուղղություններով Հայաստանի իշխանությունները, Նիկոլ Փաշինյանի գլխավորությամբ, «քաղակԾիվիստները», որոնք Ադրբեջանի հաղթանակը ողջունող Ուկրաինայի դրոշներով հավաք են անում Երևանի կենտրոնում, ջանք ու եռանդ չեն խնայում։
Ուկրաինայի դրոշ ծածանողներին կես քայլ է մնում, որպեսզի Թուրքիայի ու Ադրբեջանի դրոշներով Երևանի փողոցներ դուրս գան։


Նիկոլ Փաշինյանը պարբերաբար հանդիպում է հակառուսական (իրականում՝ թուրքամետ) գործունեություն իրականացնող մարգինալների հետ և խրախուսում Հայաստանում հակառուսական հիստերիան՝ երբեմն թաքնվելով «հավաստի աղբյուրի» անվան տակ։
Այնպես որ, ԱԱԾ արխիվները վաղուց են գաղտնազերծվել։ Գործակալները բացահայտ են աշխատում ու հայտնի անեկդոտի հերոս «Շպիոն Օնոյի» կարգավիճակում են։ Ալֆայից մինչև օմեգա ամեն ինչ տեսանելի է։

Դիտվել է՝ 7996

Մեկնաբանություններ